Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում հետաձգվել է «փողով բանակից ազատվելու» մասին օրինագիծը: Ըստ իշխանականների՝ այն պետք է վերանայվի, քանի որ հանրային արձագանքը միանշանակ չէ: Անգամ ՄԻՊ-ն է խնդրահարույց համարում՝ գումարի դիմաց կարճ ժամկետով ծառայել առաջարկող նախագիծը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ օրինագիծը հակասահմանադրական է և պետք է այն մեկընդմիշտ հանել օրակարգից: