Չենք կարող հաստատել խաղաղություն Հարավային Կովկասում՝ առանց սեղանի շուրջ ադրբեջանցի գործընկերների. Միրզոյան

«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Անվտանգային մարտահրավերների կառավարումը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ներառական համագործակցության միջոցով» խորագրով պանելային քննարկումը։

Մեր պանելի վերնագիրը խոսում է ներառական համագործակցության մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում սա ձեզ համար և ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար:

Իրեն ուղղված հարցին, Միրզոյանը պատասխանել է.

«Մենք մեծապես կիսում ենք Ֆրանսիայի նախարարի տեսլականը Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման վերաբերյալ: Հավանաբար, միակ շոշափելի տարբերությունն այն է, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի Պետությունը, և մեզ համար մեծ պատիվ է, որ նախարարը մասնակցում է այս քննարկմանը:

Ի դեպ, ևս մեկ անգամ օգտվելով հնարավորությունից՝ ասեմ, որ ես հրավեր եմ ուղարկել նաև մեր իսրայելցի գործընկերոջը, և կարծում եմ՝ այս քննարկումը միայն կշահեր, եթե մեր հարգարժան իսրայելցի գործընկերն էլ որոշեր մասնակցել։ Այնուամենայնիվ, համատեղ ներգրավվածությունն ու փոխադարձ համաձայնությունը, թերևս, առանցքային են։

Գիտեք, կրկին, սա շատ պարզ ճշմարտություն է: Չենք կարող միայնակ հասնել ճշմարտության: Ձեզ անհրաժեշտ է առնվազն մյուս կողմը, որը նույնպես ցանկանում և շահագրգռված է այս խաղաղությամբ: Ահա թե ինչու մենք շատ ուշադիր հետևում ենք և շատ նվիրված ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ մեր երկխոսությանը: Մենք չենք կարող հաստատել խաղաղություն Հարավային Կովկասում՝ առանց սեղանի շուրջ ունենալու ադրբեջանցի գործընկերներին: Ահա թե ինչու մենք ոչ միայն շարունակում ենք մեր սահմանազատման գործընթացը:

Եվ այստեղ, պարոն նախարար, Դուք լիովին ճիշտ եք, hամագործակցությունն ու խաղաղությունը պետք է հիմնված լինեն տարածքային ամբողջականության փոխադարձ և հստակ ճանաչման վրա։ Եթե խախտվում են սահմաններն, ապա ամբողջ հայեցակարգը փլուզվում է։ Ահա թե ինչու մենք կարող ենք քննարկել ոչ միայն Խաղաղության պայմանագիրը, որը, կրկին, բավականին պարզ փաստաթուղթ է, ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կարգավորել կյանքը կամ հարաբերությունների բոլոր ոլորտները երկու երկրների միջև, այդ պատճառով մենք քննարկում ենք նաև ապագա հնարավոր համագործակցությունը և տարանցիկ ճանապարհները, որոնք անցնում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքով։ Հետևաբար, համագործակցությունն ու ներգրավվածությունն իսկապես առանցքային նշանակություն ունեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment