«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակը վերջին տուրում

Իսպանիայի Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին խաղում երկրի չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։

«Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, որը կատալոնական ակումբում խփել է իր 100-րդ ու 101-րդ գոլերը։

Հանսի Ֆլիկի թիմն առաջնությունն ավարտել է 88 միավորով, բասկյան ակումբը` 70 միավորով չորրորդն է։

Leave a Comment