Էրիկ Տեն Հագը նշանակվել է «Բայերի» գլխավոր մարզիչ, գրում է ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագիրը կգործի մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Նիդերլանդցի մասնագետը լևերկուզենյան ակումբում փոխարինել է Խաբի Ալոնսոյին։ Վերջինը գլխավորել է Մադրիդի «Ռեալը»։
55-ամյա Տեն Հագը նախկինում մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը», «Այաքսը», «Ուտրեխտը» և այլ թիմեր։