«Լիլի» դարպասապահ Լյուկա Շևալյեն կարող է կարիերան շարունակել «Ասթոն Վիլայում»։ Այս մասին գրում է Get French Football News-ը։
23-ամյա դարպասապահին ձեռք բերելն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի անգլիական ակումբի գլխավոր նպատակը։ Անգլիական ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին արդեն կապվել է ֆրանսիացու ներկայացուցիչների հետ։
Տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի եղել, բայց Շևալյեն պատրաստ է տեղափոխվել «Ասթոն Վիլա»։ «Լիլն» իր ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 40 միլիոն եվրո։
Անգլիական ակումբում նրան համարում են հիմնական դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին փոխարինելու գլխավոր թեկնածու։
32-ամյա արգենտինացին, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ասթոն Վիլայից»։