Հետիոտնի գոտիներ և միակողմ երթևեկություն․ փոփոխություններ՝ Երևանի փոքր կենտրոնում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ մշակվել է  Երևանի փոքր կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը, բացի առանձնացված ավտոբուսային գծերի ավելացումից, ներառում է նաև մի շարք փողոցներ, որոնցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների շնորհիվ առաջարկվել է երթևեկության սահմանափակում՝ այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։

Որպես առաջին քայլ՝ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել նշված սահմանափակումները:

Նախատեսվում է նաև փոփոխություն անել Սարյան և Մոսկովյան փողոցներում, որի հետևանքով երթևեկությունը Սարյան փողոցում և Մոսկովյան փողոցի` Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտայի խաչմերուկ հատվածում կկազմակերպվի միակողմ՝ ուղղությունը Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա։

Leave a Comment