Աշխույժ կյանքի ապահովում․ նախաձեռնություն՝ տարեցների համար

Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների:

«Երևանը բոլորի քաղաքն է։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում, որին կից ներկայացված է տեսանյութ։

Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը:

Leave a Comment