
Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնել է «Ռոսավիցիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
«Ինքնաթիռների անձնակազմերը, օդային երթևեկության կարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար. սա առաջնահերթություն է», — հաղորդել է «Ռոսավիացիա»-ն։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում գրել է, որ Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Մոսկվա թռչող չորս ԱԹՍ-ը։
Այսպիսով, օրվա ընթացքում, ըստ Սոբյանինի, խփվել է 14 անօդաչու թռչող սարք։