Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։
Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր վարչապետ Մուհամմադ Յունուսն իրեն զգում է «փողոցային ցույցերի պատանդ» և չի կարող շարունակել աշխատել այն պայմաններում, երբ երկրի քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ։
Շաբաթ օրը նույն թերթը նշել էր, որ ժամանակավոր վարչապետը, ըստ կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյաների, կառավարության չպլանավորված նիստում հայտարարել է, որ այս փուլում հրաժարվել է հրաժարականի մասին մտքերից և առայժմ կշարունակի համագործակցել կառավարության մնացած մասի հետ։