Համբուրգում տեղի ունեցած հարձակման տուժածների թիվը հասել է 18-ի

Ուրբաթ երեկոյան Համբուրգի կայարանում տեղի ունեցած հարձակման տուժածների թիվը հասել է 18-ի, հայտնում է գերմանական ոստիկանությունը՝ պնդելով, սակայն, որ զանգվածայաին դանակահարության դրդապատճառները քաղաքական չէին։

«Կայարանի տարածքում անցորդներին անկանոն դանակահարած 39-ամյա կինը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի»,- նշել են գերմանական աղբյուրները։

AFP գործակալության փոխանցմամբ՝ վիրավորներից չորսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նրանցից երեքը կանայք են։

Leave a Comment