Ծաղկաձորում վթшրի հետևանքով մшհացածները շրջանավարտներ են եղել. մանրամասներ

Դիտում ՝ 23 667

Ծաղկաձորում վթարի ենթարկված կլվադրոցիկլի ղեկին շրջանավարտներ են եղել։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են։ Նրանք երեկ տոնել են իրենց վերջին զանգը։ 4 ընկերներով նրանք գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվարդրոցիկլ են վարձակալել , որից հետո տեղի է ունեցել վթարը։

Վթարի ենթարկվածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներն են։

Ավելրի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment