ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ավելի քան 100 աշխատակիցներ ուղարկվել են վարչական արձակուրդի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուրբաթ օրը վարչական արձակուրդի է ուղարկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավելի քան 100 պաշտոնյաների։ Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Բրայան Մաքքորմակից էլեկտրոնային նամակ է ուղարկվել մոտավորապես ժամը 16:20-ին՝ արձակուրդի ուղարկվողներին տեղեկացնելով, որ նրանք 30 րոպե ունեն իրենց աշխատանքային վայրերը կարգի բերելու համար։

Իր հերթին, NBC News-ի աղբյուրները նշել են, որ տուժել է ԱԱԾ աշխատակիցների առնվազն կեսը։

Նշվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիմնականում առաջ է մղում խորհրդի արդյունավետության գործընթացը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուբիոն պատրաստվում է զգալիորեն կրճատել Ազգային անվտանգության խորհրդի կազմը։

Leave a Comment