Զանգակատուն գյուղում մեքենաներ են բшխվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մшհացել է

Դիտում ՝ 32 152

Մայիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Միսակ Պ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հայկ Օ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդ Միսակ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ «Արարատ» բժշկական կենտրոն, ապա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment