Թրшմփը Եվրոպային ընտրության առջև է կանգնեցրել

Դիտում ՝ 22 575

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ վերանայել ԵՄ-ի նկատմամբ ներմուծման 50 % մաքսատուրքերի սահմանման որոշումը, սակայն հաստատել է բանակցություններ վարելու պատրաստակամությունը: Այս մասին նա հայտարարել Է Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում:

ԱՄՆ նախագահը չի ակնկալում ԵՄ-ի հետ առևտրային գործարքի գնալ։

«Ես Եվրոպայի հետ առևտրային գործարքի հույս չունեմ։ Կամ ընկերությունները արտադրությունը տեղափոխում են ԱՄՆ, կամ էլ տուրք կվճարեն», — հայտարարել Է Թրամփը։

Նրա խոսքով ՝ եվրոպական ընկերությունները կարող են խուսափել սակագներից, եթե գործարաններ տեղադրեն ԱՄՆ տարածքում։

Թրամփը նաև հավելել է, որ մաքսատուրքերի սահմանման առաջարկվող քաղաքականությունն ուղղված չէ առճակատմանը, այլ հակառակը՝ խթան է ստեղծում արդյունաբերական հզորություններն ու աշխատատեղերն ամերիկյան տնտեսություն վերադարձնելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment