Խվիչա Կվարացխելիանն նշել է իր ամենաբարդ մրցակցին

ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան նշել է խաղադաշտում իր հետ երբևէ խաղացած ամենաբարդ մրցակցին։ Վրացի խաղացողը առանձնացրել է «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։ «Ամենադժվարը Տրենտն էր», – ասել է Կվարացխելիան Ռիո Ֆերդինանդի YouTube ալիքին տված հարցազրույցում։

Հարկ է նշել, որ ՊՍԺ-ն և մերսիսայդյան ակումբը հանդիպել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։ Թիմերը մեկական հաղթանակ տարան 1-0 հաշվով, որից հետո փարիզցիները հաղթեցին 11 մետրանոց հարվածաշարում։

Հիշեցնենք, որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլից»։

Leave a Comment