Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արաբկիր» բժշկական կենտրոններ:
Վթարից տուժածներն ընտանիքի անդամներ են:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: