Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին









Յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, ամեն ինչ սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ վերջին շրջանի գրառումների վերաբերյալ հարցին:

«Երբ որ տղամարդն սկսում է կնոջից խոսել, բամբասել, կնոջ մասին վիրավորական խոսքեր ասել, այստեղ, այո՛, յուրաքանչյուր կին էլ հնարավոր է՝ սկսի նույն կերպ պատասխան տալ, հասկանալ, որ կա արժանապատվություն, կա ինքնասիրություն, կան կարմիր գծեր, որոնք չպիտի անցնեն և այդ տղամարդկանց էլ հորդորում եմ, որպեսզի որևէ պարագայում հայ կնոջը չթիրախավորեն․ դա հայ տղամարդուն սազական չի։

Այդ հարցերը Աննա Հակոբյանին, խնդրում եմ, և այդ զոհվածի ծնողներին, ես ի՞նչ առնչություն ունեմ, յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, այդ ամեն ինչն սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան»,– ասել է Մինասյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment