
Վրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների կողմից երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա։ «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։
«Մենք հաստատում ենք՝ արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան՝ ասել են թեժ գծից։
Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ երկրների քաղաքացիների համար սահմանափակումներ չէին գործում Վրաստանից այլ երկրներ վերաարտահանման հարցում։ Հիմա այս հնարավորությունը նրանց համար փակ է։