«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 9 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Նրա աշխատավարձը տարեցտարի կաճի, հասնելով մինչև 18 միլիոն եվրոյի։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Լամին Յամալը անցկացրել է 34 հանդիպում, որոնցում խփել է ինը գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։