Զելենսկի. Մանրամասն պատրաստում ենք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին, հաղորդում է NV-ն։
«Մանրամասն պատրաստում ենք նաև Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը։ Մեր կողմից ամեն ինչ պատրաստ է հենց առաջին կլաստերների բացման համար», — ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ այս հարցով զրուցել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
«Շարունակվում է ԵՄ-ում Լեհաստանի նախագահությունը, և կարևոր է, որ դա արդյունավետ նախագահություն լինի», — ընդգծել է Զելենսկին։

Leave a Comment