Ռումինիայի ընտրություններում պարտված Սիմիոնը Սահմանադրական դատարանի որոշումը պետական հեղաշրջում է անվանել

«Սահմանադրական դատարանը շարունակեց պետական հեղաշրջումը՝ մերժելով մեր բողոքը։ Միակ բանը, որ մեզ մնացել է, դա ՊԱՅՔԱՐԸ շարունակելն է։ Այս մասին գրել է Ռումինիայում նախագահական ընտրություններում պարտված Ջեորջե Սիմիոնը։
Ինչպես հաղորդվում է, Ռումինիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիմիոնի միջնորդությունը՝ նախագահական ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու մասին՝ այն անհիմն համարելով։ Որոշումը միաձայն է եղել և ճանապարհ է բացում ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատման համար։
Սիմիոնը արտաքին քաղաքական միջամտության մեղադրանքով վիճարկել էր մայիսի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթող է ճանաչվել եվրոպամետ կենտրոնամետ Նիկուշոր Դանը։

Leave a Comment