Վաղ միջնադարյան եզակի շինությունը՝ Երերույքի տաճարը․ «Հայագիտակ»

Երերույքը Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Այն համարվում է վաղ քրիստոնեական շրջանի շինություն, որն իր մեջ կրում է նաև անտիկ շրջանի ճարտարապետական ոճերը։

Ըստ մասնագետների՝ վաղ միջնադարյան կառույցներից ամենամեծն է։ Տաճարը բարձրադիր է, ունի աստիճաններ և սյուներ, որոնք սակայն դարերի ընթացքում երկրաշարժերի հետևանքով քայքայվել են։

Պ.գ.թ., վիմագրագետ Արսեն Հարությունյանն ասում է, որ միջնադարյան ոչ մի ձեռագիր մատյանում այս կառույցը չի հիշատակվում։ Միայն 11-րդ դարում կա հիշատակություն, որ Հովհաննես-Սմբատ արքայի կինը ֆինանսական ներդրումներ է կատարել տաճարը վերականգնելու համար։

Այսօր Երերույքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո է։ Այստեղ կատարվում են պեղումներ և ամրակայման աշխատանքներ։

Leave a Comment