Այսօր՝ մայիսի 22-ին, Կառավարության նիստի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ, և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։
«Պարտադիր զինվորական ծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկան։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած, և մինչև քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած, կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ԶՈՒ-ում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ծառայությամբ»,-նշեց Պապիկյանը։
Նշենք, որ նախագիծը ընդունվեց Կառավարության կողմից։ Այն դեռ պետք է արժանանա ԱԺ հավանությանը և ստորագրվի Հանրապետության նախագահի կողմից։