22 Մայիսի 2025, 11:00
Սանկտ Պետերբուրգում մայիսի 18-ին տեղի է ունեցել 10-րդ միջկրոնական սպարտակիադա, որը միավորել է քաղաքի ութ կրոնական համայնքները: Այս մասին տեղեկանում ենք Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության տելեգրամյան ալիքից։
Մասնակիցները մրցել են այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են սեղանի թենիսը, շախմատը, մինի ֆուտբոլը:
Սպարտակիադային մասնակցել է նաև ՀԱԵ թիմը, որը շախմատում գրավել է 2-րդ, իսկ սեղանի թենիսում 3-րդ տեղերը:
Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները նաև վարպետության դաս են անցկացրել հայկական պարերի վերաբերյալ: