🎥 Ալ Նասրը հաղթեց․ Ռոնալդուն՝ գոլի հեղինակ — Armsport.am

Սաուդյան Արաբիայի առաջնության 33-րդ տուրում «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Խալիջին»։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

65-րդ րոպեին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր առաջ մղել «Ալ-Նասրին», սակայն նա վրիպեց 11 մետրանոց հարվածից։

Ջոն Դուրանը գոլ խփեց 75-րդ րոպեին։ 90+7-րդ րոպեին Ռոնալդուն կարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը։

Այս հանդիպումից հետո «Ալ-Նասրը» լիգայի աղյուսակում չորրորդ տեղում է։

 

Leave a Comment