2021-ին ընտրությունների գնալը շատ լու՞րջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելն անլո՞ւրջ է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ճեպազրույցի ժամանակ արած հայտարարությունները.

*Հավաքական ընդդիմությունը, առնվազն հինգ տարի հայտարարում է, որ այսօրվա կառավարիչների մեկ օր ավելի մնալը իշխանության՝ վնասում է ՀՀ շահերին, այդ ի՞նչ պատահեց, որ հիմա էլ ասում են մեկ տարի սպասենք, մինչև ընտրությունները գա։

*Սպասե՞նք ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ։

*Բոլորդ միավորվեք, գնանք իմփիչմենթ անենք։

*Լավրովի ասածը արդարացի էր, բա չասի՞՝ եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ի՞նչ եք ուզում։

*Ես այս կյանքում երկու բան եմ ուզում՝ իշխանափոխություն և ընկերներիս ազատ արձակումը Բաքվի բանտից։

*Այո՛, թող հենց Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետ, այսօրվա կառավարչից վատ չի ղեկավարի։

*Ձեզ թվում է՝ մազոխի՞ստ եմ, ե՞ս եմ բերել Նիկոլ Փաշինյանին, խնդրե՞լ, օգնել եմ՝ գա՞։

* Ռոբերտ Քոչարյանի պնդման մասին. «Ես կոնտրոլի տակ պահելու բառապաշար չունեմ»։

*2021-ին ընտրությունների գնալը շատ լու՞րջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելն անլո՞ւրջ է։

Leave a Comment