Այսօր՝ մայիսի 21-ին, կայանալու է Եվրոպայի լիգայի սպասված եզրափակիչը, որը կանցկացվի Իսպանիայի Բիլբաո քաղաքում։
Եզրափակիչում ուժերը կչափեն անգլիական երկու գրանդ ակումբներ՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։
Եզրափակիչ հասնելու ճանապարհին «Տոտենհեմը» փլեյ-օֆֆ փուլում հաղթահարել է երեք մրցակցի՝ հոլանդական «ԱԶ Ալկմար», գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» և նորվեգական «Բուդյո-Գլիմտ»։
Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակիցների շարքում հաղթանակներ է տարել իսպանական «Ռեալ Սոսիեդադի», ֆրանսիական «Լիոնի» և բասկյան «Աթլետիկ Բիլբաոյի» նկատմամբ։