ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու թեման

«Հայաստանի ի՞նչ ուկրաինացման մասին կարող է խոսք գնալ։ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է»,-ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասանելով լրագրողի հարցին։

Նա ասաց, որևէ  պատճառ չի տեսնում Հայաստանի ուկրաինացման համար։

«Հայաստանը մեր ընկերն է, դաշնակիցն է, Հայաստանը ռուսաց լեզուն չի արգելում և այլն։ Որևէ երկրում որևէ լեզվի արգելք չկա, այն դեպքում, երբ այդ լեզվով խոսում է քո բնակչության մեծամասնությունը։ Ուկրաինան այս առումով ունիկալ պետություն է»,- ասաց Լավրովը։

Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռուսական զենքեր է կիրառել, Լավրովը նախ հիշեցրեց, որ Հայաստանը նույնպես անկախություն ձեռք բերելուց հետո օգտագործել է ռուսական զենք։

«Շատ երկրներում կա մեր զենքը։ Դա չի նշանակում, որ այդ զենքը օգտագործվում է այն նպատակներով, որոնք համահունչ կլինեին բոլորին ձեռնտու սկզբունքներին», — նշեց ՌԴ արտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment