«Բարսելոնան» ու Ռաֆինյան վերջնական համաձայնության են հասել

«Բարսելոնան» ու ակումբի հարձակվող Ռաֆինյան կշարունակեն համագործակցությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը վերջնական համաձայնության են հասել և մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ նոր պայմանագիր կկնքեն։

28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 56 խաղում 34 գոլ է խփել, կատարել 25 գոլային փոխանցում։

Leave a Comment