Արամ Զավենի Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Արթուր Չախոյան – HayqNews


««Հանրապետություն» կուսակցության Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր- Մարգարյանը իր ստորագրությամբ ընդունել է այգու տարածքի բարեկարգման աշխատանքները, որտեղ կա կոռուպցիա, հավելագրումներ, կիսատ թողած գործեր, անորակ և այնպիսի աշխատանքների համար են գումար վճարել, որ առհասարակ նման շախատանքի ծավալ չկա»,-ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասաց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։

Ամփոփոելով հրապխարակված հավելագրումների չաթերը, Չախոյանը հայտարարում է, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ։

«Այո՛, «թաղապետը» գող է, քանի որ դեռ մինչ աշխատանքների ընդունումն ես նրան տեղեկացրել էի, որ այս խաղահրապարակում լուրջ խնդիրներ կան։ Բայց նա, հաշվի չառնելով այդ խնդիրները, ստորագրել է ընդունման փաստաթուղթը և այդ կերպ ապահովել գումարի փոխանցումը։

Էլի ասելու եք՝ Պուտինն է մեղավոր։ Հիմա էլ չեք կարող ասել, թե աշխատանքները ընդունված չեն, գումարն էլ՝ վճարված չէ։ Աշխատանքները ընդունված են, գումարն էլ՝ վճարված»,-հայտնում է Չախոյանը։

Հանրային գործիչը ցույց է տալիս, որ  եզրաքարերի մեծություննները և երկարությունը չեն համապատասխանում  նախագծով սահմանված և վճարվածներին, որոշ աշխատանքներ չեն կատարվել, բայց փաստացի վճարվել են, իսկ կատարված աշխատանքն էլ կիսատ է թողնված և անորակ է, բայց դրա դիմաց վճարման ակտը ստորագրել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Leave a Comment