Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա. CNN

ԱՄՆ-ն հետախուզական նոր տվյալներ ունի,  որոնք վկայում են Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հնարավոր հարձակման մասին, իր աղբյուրներին հղում անելով՝ հայտնում է CNN- ը։

Աղբյուրների համաձայն՝ Իսրայելը ակտիվորեն պատրաստվում է հնարավոր ռազմական գործողությանը՝ մինչ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվում են միջուկային բանակցությունները։

Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Իսրայելի հարձակման հավանականությունը «զգալիորեն աճել է» և այն ուղղակիորեն կախված կլինի բանակցությունների արդյունքից։

Ընդգծվում է նաեւ, որ Իսրայելի հնարավոր գործողությունն ավելի հավանական կդառնա, եթե ԱՄՆ-ը Իրանին թույլ տա շարունակել ուրանի հարստացումը։

Իսրայելական աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Թել Ավիվը պատրաստ է դիմել ռազմական գործողությունների, եթե կարծի, որ բանակցությունների արդյունքները Իսրայելի համար անընդունելի են՝ «վատ գործարք են»։

Leave a Comment