
ԱՄՆ սպասում է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի պահանջները, հնարավոր է արդեն այս շաբաթ, Սենատում լսումների ժամանակ ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Որքան հասկանում ենք, ռուսները պատրաստվում են մշակել հրադադարի պայմանները, որոնք հետո հնարավորություն կտան ավելի լայն բանակցություններ անցկացնել»,- նրա խոսքն է մեջբերում Politico— ն։
Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է լուծվի բանակցությունների միջոցով։
Ըստ նրա՝ գլխավոր դժվարությունն այն է, որ Ռուսաստանը հավակնում է մի բանի, որը իրեն չի պատկանում և որի նկատմամբ իրավունք չունի, մինչդեռ Ուկրաինան ձգտում է վերադարձնել այն, ինչը հնարավոր չէ ռազմական ճանապարհով։