
«Կներեք նման ձևակերպման համար, այս հանդիպումները ժամանակի կորուստ չեք համարո՞ւմ՝ հաշվի առնելով պատգամավորների վերաբերմունքը. ՔՊ-ն ընդհանրապես չի գալիս հանդիպման»,- դիմելով հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ հարցրեց լրագրողը: Ղազարյանն ասաց՝ հանդիպումները կարևորում է. «Քաղաքացի Էդգար Ղազարյանն իրենց դիմում է հանրային նշանակության հարցերով, որոնք հուզում են հարյուր հազարավոր մարդկանց: Պատգամավորները պարտավոր են անհատապես արտահայտել իրենց քաղաքական մոտեցումները: Հետևողականորեն, հնարավոր բոլոր առիթներն օգտագործելու ենք՝ իրենց կարծիքները լսելու, նրանք խուսափելու որևէ հնարավորություն չունեն: Մինչ օրս ՔՊ որևէ պատգամավոր ինձ հետ ոչ միայն չի հանդիպել, այլև՝ ասել են՝ քաղաքացիներից միայն ինձ հետ չեն հանդիպելու՝ կատարելով ՔՕ-ով նկարագրվող ենթադրյալ հանցագործություն՝ խտրականություն քաղաքացու նկատմամբ»,- ասաց Ղազարյանը: