Գեղարքունիքում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել, հիվանդ կենդանիները, ենթարկվել են հարկադիր սպանդի․ ՍԱՏՄ

Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն

Գեղարքունիքում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել, հիվանդ կենդանիները, ենթարկվել են հարկադիր սպանդի․ ՍԱՏՄ


ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբրատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 


Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն:


 

Leave a Comment