Մայիսի 20-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի նորընտիր նախագահ Վենսան Բլոնդելի հետ։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Բելգիա բազմաշերտ հարաբերությունների ձեռբերումներին և խորացման հնարավորություններին, ինչպես նաև Եվրամիության հետ գործընկերության օրակարգին։
Դեսպան Բալայանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները` մանրամասնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը Կովկասում և անդին խաղաղության և համագործակցության մթնոլորտի հաստատման համար։
Այս համատեսքտում դեսպան Բալայանը բարձր գնահատեց Բելգիայի կառավարության, խորհրդարանի և քաղաքական ուժերի անվերապահ ու հետևողական աջակցությունը տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությանը, համատեղ մշակութային նախաձեռնությունների հնարավորությանը։
Բելգիայում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: