Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ու եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիում խաղաժամանակ չեն ստացել:

Երկու ֆուտբոլիստներն էլ հայտավորված են եղել 29-րդ տուրի տնային խաղին: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով:

«Լոկոմոտիվը» վերջին տուրից առաջ 50 միավորով 6-րդն է և այս դիրքում էլ կմնա: ԲԿՄԱ-ն 56 միավորով երրորդն են, Մոսկվայի «Դինամոն»՝ նույնքան միավորով չորրորդը:

Leave a Comment