2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վախճանն է լինելու. Անի Խաչատրյան — MediaNews

«Մենք կոալիցիոն իշխանություն ենք, սակայն համատեղ քննարկում չի եղել: Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականը նրա որոշումն է, մեր կուսակցությունը հայտարարություններ արել է այդ թեմայով, և մենք շարունակում ենք այդ տրամաբանությունը»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի հրաժարականին:

Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքական գործիչը պետք է բարոյական և քաղաքական պատասխանատվություն կրի նման վարքի համար, Խաչատրյանն արձագանքեց.

«Բարոյական և քաղաքական պատասխանատվության որոշումը կայացրեց Տիգրան Տեր-Մարգարյանը և կրեց, ես լիահույս եմ, որ դուք կգնաք նաև Քոչարյանի հետքերով և բարոյական ու քաղաքական պատասխանատվություն կպահանջեք նաև Ռոբերտ Քոչարյանի որդու սեռական հայհոյանքների համար»:

Խաչատրյանը նաև վերահաստատեց՝ շարունակում է մնալ այն կարծիքին, որ երբ փորձեն իրենց ծեծել, իրենք կպատասխանեն ծեծով:

«Ես հուսով եմ, որ ՀՀ պատկան մարմինները կնայեն Արթուր Չախոյանի գործունեությունը: Տիգրան Տեր- Մարգարյանն ասել էր՝ եթե դու մտահոգ ես Երևանով, եթե դու խնդիրներ ես տեսնում և արդարացի բարձրաձայնում, արի աշխատի և այդ խնդիրները բարձրաձայնի, որ ավելի լավ աշխատեն: Չախոյանը ոչ թե Երևանով ու Նոր Նորքով է մտահոգված, այլ իր քաղաքական տերերի պատվերներով»,- ասել է Խաչատրյանը:

Նա նաև նշել է՝ վստահ է, որ 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վախճանն է լինելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment