Խաբի Ալոնսոն որոշում է կայացրել Մբապեի, Վինիսիուսի և Ռոդրիգոյի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» շուտով պաշտոնապես կհայտարարի Խաբի Ալոնսոյի նշանակման մասին՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։ Ինչպես տեղեկացնում է իսպանական AS-ը, իսպանացի մասնագետը մտադիր է փոխել «արքայական ակումբի» խաղային սխեման։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալոնսոն նախատեսում է խաղալ երկու հարձակվողով՝ օգտագործելով Կիլիան Մբապեին և Վինիսիուս Ժունիորին։ Ինչ վերաբերում է Ռոդրիգոյին, ապա նրա դերակատարումը նվազելու է, եթե բրազիլացին մնա թիմում, լինելու է երկրորդական դերում։

Այս որոշումը մեծացնում է հավանականությունը, որ Ռոդրիգոն կփորձի գտնել նոր ակումբ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նրա անունը շարունակաբար շրջանառվում է տարբեր եվրոպական թիմերի շուրջ, այդ թվում՝ Լոնդոնի «Արսենալի»։

Leave a Comment