
Դիտում ՝ 21 462
Թեհրանը ստացել է միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ սկսելու առաջարկը և քննարկում է այն, հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
Երկու օր առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների 5-րդ փուլի ամսաթիվը նշանակված է, սակայն սպասում են հաստատմանը, և շուտով այդ մասին կհայտարարվի:
«Մենք առաջարկ ենք ստացել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ և քննարկում ենք այն»,- Ղարիբ Աբադիի խոսքերն է մեջբերում իրանական IRIB պետական հեռուստաալիքը։
Կիսվել սոց․ ցանցերում