ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկուշաբթի օրը կայացած զրույցում բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարները։
Սպիտակ տան լրագրողները ավելի ուշ հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա Պուտինին հանդիպում է խնդրել ընթացիկ զրույցի ընթացքում։
«Իհարկե, ես նրա հետ խոսեցի այդ մասին, նաև հարցրի՝ ե՞րբ ենք վերջ տալու այս արյունահեղությանը։ Ես իսկապես հավատում եմ, որ նա ցանկանում է վերջ տալ դրան»,- ընդգծել է Սպիտակ տան սեփականատերը։ Նա չի հստակեցրել, թե երբ կարող են տեղի ունենալ Պուտինի հետ իր բանակցությունները։
Երկուշաբթի օրը Պուտինն ու Թրամփը ավելի քան երկու ժամ տևած հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հիմնականում ուկրաինական հակամարտությունը հաղթահարելու ուղիները։