Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգի ՖԲ գրառումը.
Այսօր դատարանում, ինչպես հաղորդում է Süddeutsche Zeitung-ը. ադրբեջանական կոռուպցիայի գործով դատավարության ժամանակ «Բունդեսթագի» նախկին անդամ, Քրիստոնյա-սոցիալական միության անդամ Էդուարդ Լինտները խոստովանեց, որ ադրբեջանական վճարումները փոխանցել է Քրիստոնյա-դեմոկրատական միության ներկայացուցիչ պատգամավորին: Նա Մյունխենի բարձր ատյանի տարածքային դատարանի առջև իր արարքը հիմնավորեց՝ որպես սովորական լոբբիզմ համարվող գործունեություն՝ ասելով. «Ես դա համարում էի այն տեսակի լոբբիզմ, որն այսօր էլ գործնականում ամենուրեք տարածված է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: