Լեհաստանն առգրավել է Ադրբեջան ուղևորվող Boeing-ի 5 տոննա անվադողեր՝ նախատեսված ՌԴ-ի համար

Քաղաքականություն

19.05.2025 | 17:48

Լեհական մաքսային ծառայությունը Boeing քաղաքացիական ինքնաթիռների համար նախատեսված հինգ տոննա անվադող է առգրավել։ Ըստ բեռնագրի՝ բեռը Իսպանիայից պետք է Ադրբեջան տեղափոխվեր Բելառուսով և Ռուսաստանով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Լեհաստանի մաքսային մարմինները կալանել են Boeing քաղաքացիական ինքնաթիռների համար նախատեսված հինգ տոննա անվադողերի բեռ, որը պետք է փոխադրվեր Բելառուսի և Ռուսաստանի տարածքով։ Միաժամանակ, նշվում է, որ նման ապրանքներն ընկնում են ԵՄ պատժամիջոցների տակ, որոնք սահմանվել են 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա զինված ներխուժմանն ի պատասխան։

«Կորոշչինում բեռնատարի ստուգման ժամանակ աշխատակիցները հայտնաբերել են, որ վարորդը Boeing քաղաքացիական ինքնաթիռներում օգտագործվող անվադողեր է  տեղափոխում՝ հայտարարագրված ավտոմեքենաների և ավտոբուսների անվադողերի փոխարեն»,- պարզաբանել է Լեհաստանի Ազգային հարկային վարչությունը։

«Որպես ապրանքն ուղարկող նշված է Իսպանիայից մի ընկերություն, իսկ ստացող՝ Ադրբեջանից։ Հարուցվել է քրեական վարույթ՝ մաքսային խարդախության հետ կապված։ Ապրանքն առգրավվել է»,- ասվում է հայտարարության մեջ։

2022 թվականից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո, Մոսկվայի դեմ Արևմուտքի պատժամիջոցներն արդեն բազմիցս խստացվել են։ Վերջերս էլ ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment