
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ ամերիկյան իշխանությունները հասկանում են, որ Ուկրաինայում պատերազմն ավարտելու բանակցություններում «թեթեւակի» փակուղում ենք հայտնվել, հայտնում է Reuters-ը։
«Կարծում եմ՝ նախագահը կասի նախագահ Պուտինին՝ լսի, լո՞ւրջ ես տրամադրված»,- ասել է նա լրագրողներին։
Ըստ Վենսի՝ Պուտինը կարծես չգիտի ինչպես դուրս գա այս պատերազմից։
Այս հայտարարությունը Վանսն ասել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից առաջ, որը տեղի կունենա այսօր՝ Երեւանի ժամանակով 18։00-ին։