Վերահսկողություն ենք հաստատելու ողջ Գազայի հատվածի նկատմամբ․ Նեթանյահու

Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված «Գեդեոնի կառքերը» լայնածավալ գործողությունը։

Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Միաժամանակ Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, կտեղակայի բաշխման կետերի ցանց՝ Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու համար։

«Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է՝ մեր զանգվածային ներխուժման միջոցով իրականացվող ռազմական ճնշմանը զուգահեռ, որը, ըստ էության, թույլ կտա վերահսկողություն հաստատել ողջ Գազայի հատվածի նկատմամբ։

Սա էլ հենց հաղթանակի ծրագիրն է»,- ասել է Նեթանյահուն։

Leave a Comment