Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը. Հաջիև. «Ազատություն»

«Հայաստանը պետք է սահմանադրորեն վերջ տա Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել»,-իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Դրականն այն է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցման շուրջ աշխատանքները ավարտված են։ Չնայած դրան Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում բաց հարցեր դեռ մնում են»,-նշել է Հիմքեթ Հաջիևը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից անկախության ձեռքբերումից ի վեր առաջին անգամ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար «իդեալական պայմաններ են ստեղծված»։

«Կարելի է նույնիսկ ասել, որ տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է։ Ադրբեջանը կանի իրենից կախված ամեն ինչ այդ խաղաղությանը իրավական հիմքեր հաղորդելու համար»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Leave a Comment