Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամանակ հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։

«Զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները։ Մենք արդեն ասել ենք այն ամենը, ինչ կարող էինք բանակցությունների, հիմնական դիրքորոշման կետերի մասին», – ասել է Պեսկովը։

Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ։ Հանդիպումից հետո Մոսկվան և Կիևը համաձայնության եկան փոխանակել գերիներին «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով, ներկայացնել ապագա հնարավոր հրադադարի իրենց տեսլականը՝ մանրամասն նկարագրելով այն, և շարունակել բանակցային գործընթացը։

Leave a Comment