Մելանիան և ես վշտացած ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշմամբ. Թրամփ – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաղթել է արագ ապաքինում Ջո Բայդենին, որի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Նա համապատասխան հաղորդագրությունը կիրակի օրը հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում։

«Մելանիան և ես վշտացած ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշմամբ։ Մենք մեր ամենաջերմ մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ և հաջող ապաքինում», – գրել է Թրամփը

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ 46-րդ նախագահի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ։ ՆժՀայտնի է, որ քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն վերահսկել։

Leave a Comment