Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895:

Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է:

«Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ առանց տույժի, տուգանքի, ուղղակի իրավագիտակցությունն նրանց թույլ չի տալիս չվճարել և այդ բոյկոտին միանալ, և ես շատ շնորհակալ եմ մարդկանց՝ իրապես հասկանալու համար, թե Երևանի քաղաքապետարանն ինչ է անում: Երևանում «գազել» չկա, կան բարձրակարգ ավտոբուսներ, որոնք երթևեկում են ամբողջ քաղաքով և համապատասխան սպասարկման համար կա համապատասխան վճար, որ մոտավորապես 10-11 տարի առաջ Երևանի քաղաքապետարանն ուզում էր ներդնել նախկին «գազելների» համար։ Եթե չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, այո, կարող ենք այդպես մաշեցնել մինչև վերջ, որևէ բան չվերանայել, ու, այո, կունենանք այն, ինչ ունեցել ենք մոտ 30 տարի»,-գործակարգավարական նիստի ընթացքում նշել է Ավինյանը։

Leave a Comment