«Հիմնավոր կասկած ունեմ, որ Փաշինյանը Հայաստանի ամենից հարուստ մարդն է, даже обидно». Ռոբերտ Քոչարյան. «Ազատություն»

Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ խոսելով իշխանությանը վերագրվող կոռուպցիոն գործերից:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Մասնավորապես ԱՆԻՖ -ի դեպքի մասին է նա նշել՝ ասելով, որ Փաշինյանին «համարում է կոռուպցիայի Էնշտեյն»:

«Ստեղծել հիմնադրամ, լցնել այն 65 միլիոն դոլարով՝ հարկատուների փողով: Հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի տեղավորել այդ օֆիսում… երկու ամսում այդ փողն անհեհետացել է: Էս մարդը Դեյվիդ Կեպերֆիլդն է, սա նոր խոսք է կոռուպցիոն գործում: Սրանց ճակատներին պետք է տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ»: Երկիրը սարքել են կոռուպցիայի դրախտ», – ասել է Քոչարյանը:

ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության՝ Fly Arna, «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Մասդար»…. ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները, խորհրդարանում նախորդ շաբաթ հայտարարել էր գլխավոր դատախազը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Leave a Comment