Ջո Բայդենի օրգանիզմում արագ զարգացող քաղցկեղ է հայտնաբերվել – Live News

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրգանիզմում ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակը։ Այս մասին ասվում է նախկին նախագահի ներկայացուցիչների կողմից մայիսի 18-ին տարածված հայտարարության մեջ, որին հղում են արել ամերիկյան լրատվամիջոցները։

«Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն վերահսկել, – ասվում է հայտարարության մեջ։ -Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների հետ ուսումնասիրում են բուժման տարբերակները»։

Leave a Comment